Տպել
25.09.2023
Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին են. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ՀՀ ԱԺ նախագահին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է  սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի եւ մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված  երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի: Անդրադառնալով  սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցող ելույթի համար՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում անչափ կարեւոր է  միջազգային գործընկերների արդյունավետ եւ հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած  հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Սենատորը տեղեկատվություն է տրամադրել Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր իրականացրած այցից: Նա դատապարտել է  Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին:  Գերի Փիթերսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:


25.09.2023
Քննարկվել են ՀՀ 2023 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ծրագրային ցուցանիշները
 ՀՀ 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 105.1 տոկոսով` կազմելով 1,160.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 83.4 տոկոսով` կազմելով 1,026.4 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետակա...

25.09.2023
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ ար...

25.09.2023
ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ
Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. ...

25.09.2023
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Շնորհավորելով դեսպանին լիազորությունների ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լիտվայի դերը՝ որպես Եվրոպայի կարեւոր գործընկերոջ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայ...

25.09.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...