Հայերի բռնի գաղթն Ադրբեջանից սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից` Սումգայիթի ջարդերով, շարունակվել է Բաքվում, ապա` Ադրբեջանի այլ քաղաքներում: Այն ժամանակ, չունենալով միջազգային հանրության պատշաճ գնահատականը, Ադրբեջանի իշխանության` հայերի հանդեպ վարած էթնոֆոբ եւ ագրեսիվ քաղաքականությունը շարունակվել է մինչ օրս. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ:
«Վերջերս էլ Լեռնային Ղարաբաղից եղավ 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի գաղթ: Ադրբեջանում ծնված եւ ՀՀ տեղափոխված հայերի թիվն այս պահին գերազանցում է 500 հազարը, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանից գաղթած հայերի թիվը 800 հազարի է հասնում»,- հավելել է պատգամավորը: Նա նշել է, որ հանդես է գալիս ոչ միայն որպես ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Բաքվում ծնված, կյանքի վտանգի սպառնալիքով բռնի տեղահանված մարդ, այլ նաեւ որպես նորաստեղծ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միության ՀԿ հիմնադիր եւ նախագահ:
Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսում որպես պատմամշակութային ժառանգության ապացույց ներկայացված են հայկական եկեղեցիները, նավթարդյունաբերողների, ճարտարապետների ու շինարարների անգնահատելի աշխատանքները:
«Հայերն ու ադրբեջանցիներն ապրել են կողք կողքի, երբ խաղաղություն են ունեցել: Ցուցահանդեսի նկարների մեջ զետեղված շենքերն ապացույց եւ կոչ են խաղաղության հասնելու, կողք կողքի ապրելու համար քայլեր ձեռնարկելու մասին»,- շնորհավորելով պատգամավորին` նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը եւս կարեւոր է համարել այն փաստը, որ ճարտարապետներն ու մշակութային գործիչները Բաքվում իրենց մեծ ավանդն են ունեցել:
«Երբ խոսում ենք Բաքու քաղաքի զարգացման մեջ հայ ճարտարապետների ներդրման մասին, ուզում ենք ասել, որ քաղաքն ավելի հարուստ էր, երբ այնտեղ կային ու ստեղծագործում էին հայերը: Այո', հայերը հարստացնում էին Բաքուն: Պետք է ընդունել այդ փաստը, թեեւ հասկանում եմ, որ քաղաքական տեսանկյունից Բաքվի համար դա ընդունելը շատ դժվար է»,- նշել է Մարկ Գրիգորյանը:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Անուշիկ Տեր-Մինասյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է նկարներում պատկերված պատմամշակութային կոթողները:
Ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Ռումինիայի, Չեխիայի, Սիրիայի ու Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, Իրաքի, Իսպանիայի, Ուկրաինայի, Արգենտինայի դեսպանների ժամանակավոր հավատարմատարները, Բուլղարիայի եւ Քուվեյթի դեսպանության լիազոր նախարարները, Սերբիայի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Սլովակիայի դեսպանությունների անձնակազմերի ներկայացուցիչներ եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:
«Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 20-ը:
Դավիթ Առաքելյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Ասվ...
Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները
Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր. ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 28-ին Լիտվայի ...
Էներգետիկան հիմքն է արդյունաբերական զարգացման, բարեկեցության, տնտեսական առաջընթացի, պետությունների անվտանգության եւ սուվերենության. Հակոբ Արշակյանը բացման խոսքով հանդես է եկել «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառմանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 28-ին բացման խոսքով է հանդես եկել «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառմանը: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, էներգետիկայի ոլորտի նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն: Նրա խոսքով...
Ակնկալում ենք Արեւմուտքի երկրների աջակցությունը ժողովրդավարությունն առավել դիմակայուն դարձնելու գործում. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարեւորվել են Հայաստան-Լիտվա բարեկամական հարաբերությունները՝ հիմնված համանման պատմական փորձի վրա: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստա...