Տպել
05.02.2024
Քննարկվել են քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հարցեր
1 / 8

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես համագործակցում է դաշտում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ: Բազմաշերտ եւ բազմախնդիր ոլորտում շատ անելիքներ կան: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ունի հասարակական կազմակերպություններին պատվիրակած բազմաթիվ ծրագրեր, որովհետեւ ոչ պետական սեկտորի աջակցությունն ու մասնակցությունը շատ կարեւոր է: Ողջունելով ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին եւ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Փիրուզա Մանուկյանին խորհրդարանում` ասել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիամ Պողոսյանը եւ Գայանե Եղիազարյանը:

Մագդա Ավետիսյանը ներկայացրել է Քոնթերփարթ Ինթերնեյշնըլ ԳՔՀ ծրագիրը, որն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագիր է եւ իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը` ապահովելով ֆինանսական կայունությունը, կարողությունների հզորացումը, ինչպես նաեւ պետության ու քաղհասարակության միջեւ երկխոսության կայացումը: Ընդգծելով քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին` Մագդա Ավետիսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ խորհրդարանական մյուս հանձնաժողովների ներկայացուցիչների հետ` փորձելով գտնել համագործակցության եզրեր:

Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է ծրագրի գործունեության շարունակականությունն ապահովող քայլերի, տրամադրված դրամաշնորհների իրականացման մասին: Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հասարակական կազմակերպությունների` օրինագծերի մշակման գործընթացին հնարավոր մասնակցության մանրամասները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համայնքահեն կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված ծրագրերին: Ընդգծվել է քաղաքացիական հասարակություն եւ պետություն համագործակցության կարեւորությունը:
 


05.02.2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ
Փետրվարի 5-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են փետրվարի 6-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցեր: Կարեւորվել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը: Մտքեր են փոխանակվել այս ուղ...

05.02.2024
17 հարց` փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 5-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհ...

05.02.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենքի նախագծին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ ունեն թ...

05.02.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...