Տպել
05.04.2024
Երեւանի համայնքային խնդիրների լուծմանը միտված վարկային համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն
1 / 3

«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երեւանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով: Ունի միջանկյալ եւ վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090 մլն եվրո: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը`  Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկվել է ««ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ներկայացվել է Երեւանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամուրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երեւանի բեռնաթափումն է:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթեւացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի  խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է Աջափնյակ մետրոկայարանի կառուցման նախագիծը եւ անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցի, Ռուբինյանց, Զվարթնոց օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


05.04.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Էնդրյու Թըրներին առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակ...

05.04.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններ, միջազգային հարթակներում իրականացվող աշխատանք, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգային խնդիրներ. այս թեմաների շրջանակում է ընթացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԵՊՀ...

05.04.2024
Ծրագրի իրականացման արդյունքում կնվազեցվի 6 պոլիկլինիկայի եւ 32 մանկապարտեզի էլեկտրաէներգիայի սպառումը
Մեր կարծիքով կարեւոր եւ օգտակար վարկային համաձայնագիր է եւ լավ ծրագիր: Վարկը սուվերեն է, այսինքն` վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած եւ բանակցած ծրագրի շրջանում, սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երեւանի հանրային նշանակության շ...

05.04.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...