Տպել
29.05.2024
Արման Եղոյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին
1 / 8

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մասին, մանրամասնել մեր երկրի` փաստաթղթին միանալու գործընթացը: Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են, եւ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է որոշակի մասնագիտական աջակցություն:

Արման Եղոյանը խոսել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին` նշելով, որ դրանք բազմաշերտ, բազմակողմանի եւ բազմավեկտոր են: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵԱՏՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցին անդրադառնալով` Արման Եղոյանը նշել է, որ առաքելությունը մեծ դեր է խաղում պետության անվտանգային համակարգում եւ նպաստում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

Վիզաների ազատականացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ էլ պատգամավորը նշել է, որ վիզաների ազատականացման բանակցություններում անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Այս պահին կան երկրներ, որոնք վերապահումներ ունեն եւ որոնց հետ այս պահին աշխատանքներ են տարվում:

Մտքեր են փոխանակվել նաեւ հանրային լսումների նշանակության մասին: 
  
Արման Եղոյանը հաջողություններ է մաղթել երիտասարդ մասնագետներին իրենց հետագա ձեռնարկումներում:


29.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորե...

29.05.2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ...

29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորո