Տպել
13.06.2024
ՀՀ վարչապետի ելույթը 2023 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում
1 / 2

2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները հարձակում են գործել ոստիկանների վրա: «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ եւ նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Վարչապետն անդրադարձել է 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած պնդումներին, տվել պարզաբանումներ:

Մանրամասները` տեսանյութում: