National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.7.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.07.2024
Արտագնա ձեւաչափով քննարկում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ
1 / 11

Մարդու իրավունքների տիրույթում գտնվող երկու կարեւոր օրենքների նախագծեր են համակողմանի եւ արդյունավետ  քննարկվել այս օրերի ընթացքում, որին մասնակցել են տարբեր  գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հույս ունեմ, որ տեսանելի ապագայում  նախագծերը  կամբողջանան եւ  կներկայացվեն օրենսդիր մարմնի քննարկմանը: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

«Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերին վերաբերող հարցերը բարձրաձայնվել են արտագնա ձեւաչափով քննարկմանը: Այն տեղի է ունեցել հուլիսի 15-17-ը Ծաղկաձորում՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի /UNDP/` «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի եւ Հայաստանի կառավարությունների կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

«Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել դրանց հետ կապված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, ինչպես նաեւ կանոնակարգել Ազգային փոքրամասնությունների խորհրդի ձեւավորման եւ գործունեության կազմակերպաիրավական հիմքերը:

«Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի նպատակն է ապահովել յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքն ու իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացման հավասար հնարավորությունները, ինչպես նաեւ յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը:

««Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը» զեկույցով քննարկմանը մասնակցել  է  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Կարեւորում եմ նշված օրենքի ընդունումը: Ավելին, համարում եմ, որ մենք ինչ-որ առումով նույնիսկ ուշացել ենք այս օրենքի ընդունման դիտանկյունից տարբեր հարցերում՝ նկատի ունենալով այն, որ իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը  բավականին խնդրահարույց է եւ միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով է զարգացած Հայաստանում: Միանշանակ է, որ բոլոր կառուցակարգերի կարիքն այս պահին էլ առկա է մեր հասարակությունում՝  նշված ոլորտին առնչվող խնդիրները փոխելու, կատարելագործելու համար: Այդ գործիքներից մեկը թե՛ օրենքի ընդունումն է, թե՛ դրա գործարկումը, թե՛ օրենքի կողմից տրամադրված կառուցակարգերի լիարժեք իրացումը»,- մասնավորապես ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Քննարկման մասնակիցներին առցանց ներկայացվել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Շվեդիայի փորձը:

Քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցեր:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am