21.07.2024
Ոլորտային հարցերի լուծմանը նպաստել է օրենսդիր-գործադիր համատեղ աշխատանքը. Նարեկ Զեյնալյանն անցած նստաշրջանի մասին
Առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում ու անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ: Վերը նշվածն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման շրջանակն է: Ոլորտային հարցերի լուծմանը նպաստել է օրենսդիր-գործադիր համատեղ աշխատանքը, մասնավորապես` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:
Ամփոփելով նստաշրջանը` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարեւոր ու առաջնային է համարել կատարված փոփոխություններն ու նշել գալիք նստաշրջանի ընթացքում եւս օրենսդրության լավարկման անհրաժեշտությունը: