National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.9.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.09.2024
Առաջարկվում է ապահովել ՀՀ իրավական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան պետական տուրքերի չափ
1 / 2

Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է քաղաքացիական ու վարչական դատավարություններում ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ: Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նշվել է, որ առաջարկվում է կատարել չորս հիմնական փոփոխություն:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության իրավական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան պետական տուրքերի չափ՝ քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի համար, կանխել ակնհայտ անհիմն հայցադիմումների ներկայացումն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ, սահմանել պայմանագրերի անվավերության պահանջի դեպքում դատարանի կողմից մատուցված ծառայությանը՝ գործի քննությանը եւ լուծմանը համապատասխան պետական տուրքի գանձումը պայմանագրի գնի չափով պայմանավորված, ինչպես նաեւ ապահովել դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վիճարկման դեպքում կիրառվող տուրքի միատեսակությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը:


09.09.2024
Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ...

09.09.2024
Մի շարք նախագծեր ԱԺ հերթական նիստում քննարկվել են երկրորդ ընթերցմամբ
Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում նոր կարգավորումներով կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տն...

09.09.2024
Արձանագրությանը միանալը կնպաստի բեռնափոխադրումների ծառայությունների թվայնացմանը
Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է լրացուցիչ արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակա...

09.09.2024
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Նախաձեռնությամբ առաջարկվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառ...

09.09.2024
Նախաձեռնությամբ դեղերի ոչնչացման գործընթացը կիրականացվի տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ եւ տեսաձայնագրմամբ
Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների, վարչական վարույթների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման, վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: «Դեղերի մասին...

09.09.2024
Հունիսի 17-ն առաջարկվում է սահմանել Հայրերի օր
Առաջարկվող նախագծով նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Զարուհի Բաթոյանի խոսքով սա մի...

09.09.2024
Առաջարկվում է բարեփոխել օրենսդրական դաշտը եւ վերացնել օրենքներում առկա անհամապատասխանությունները
Առաջարկվում է բարեփոխել օրենսդրական դաշտը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 9-ի հերթական նիստում: ՀՀ աշխատանք...

09.09.2024
Նախագծով 16 տարին լրացած անձն իր առողջական վիճակի մասին մատչելի ձեւով տեղեկություն ստանալու իրավունք կունենա
Նախագծի նպատակն է ստեղծել օրենսդրական հիմքեր, ըստ որոնց` 16 տարին լրացած անձն իրավունք կունենա մատչելի ձեւով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված բժշկական օգնության եւ սպասարկման վերաբերյալ: Այս մասին ասել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարմա...

09.09.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ...

09.09.2024
Նախաձեռնությունը որեւէ մեկից սեփականության իրավունք խլելու, այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում. փոփոխություններ են առաջարկվում Քաղաքացիական օրենսգրքում
Առաջարկում ենք կասեցնել կամ վերջ դնել այն արատավոր երեւույթին, երբ պետությանը պատկանող գույքերն այս անցնող 30 տարիների ընթացքում այս կամ այն ճանապարհներով նվիրաբերվել կամ մասնավորեցվել են տարբեր ՀԿ-ների կողմից, որոշ դեպքերում՝ նրանց թիկունքում կանգնած կամ իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճա...

09.09.2024
Նոր կարգավորում է առաջարկվում Աշխատանքային օրենսգրքի՝ հարկադիր պարապուրդին վերաբերող հոդվածում
Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Փոփոխությունը 265 հոդվածի մասով է, վերաբերում է հարկադիր պարապուրդին: Հարկադիր պարապուրդի հասկացությունը տրված չէ Աշխատանքային օրենսգրքով: Ներկա կարգավորումներով անձը մի վայրից աշխատանքից ազատվում է եւ վաղուց աշխատում է այլ վայ...

09.09.2024
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն քրեական վարույթներով իրավական օգնության ոլորտում ծագող իրավահարաբերությունները
Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային երկկողմ եւ բազմակողմ պայմանագրեր: Դրանց մի մասը վերաբերելի է իրավական փոխօգնությանը, այդ թվում` քրեական ոլորտում, եւ ընդհանրական սահմանում է դրանք տրամադրելու ձեւերը, կարգը, վարույթային գործողությունները, տարբեր հարցումների կատարման առանձնահատկությունները: Բ...

09.09.2024
Քննարկվել է ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաների տրամադրմանն առնչվող արձանագրությունը
«Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությունն ընդունվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության Գլխավոր խորհրդի կողմից դեռեւս 2005 թվականին: Փաստաթուղթն իրավական հիմք է տալիս ԱՀԿ-ի անդամ երկրներին հատուկ հարկադրական լիցենզիաներ տրամադ...

09.09.2024
Համաձայնագրի վավերացումն ԱՊՀ երկրներին ծառայությունների ոլորտի համեմատական առավելություններն օգտագործելու հնարավորություն կտա
«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում  ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Նպատակը պետությունների միջեւ ծառայությունների, առեւտրի,...

09.09.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է քաղաքացիներին ազատել հարկային պարտավորություններից առաջացած տույժ-տուգանքներից
Որոշակի ժամանակահատվածում տեղեկատվությունը թղթային արխիվներից թվայնացվել է, ստեղծվել են թվային էլեկտրոնային բազաներ: Դրանց հիման վրա համապատասխան էլեկտրոնային բանաձեւով իրականացվում է անշարժ գույքի` շուկայական արժեքին մոտարկված գնի հաշվարկ, որից էլ գանձվում է գույքահարկը: Կադաստրի կոմիտեում եւ համայ...

09.09.2024
Խորհրդարանը քննարկել է անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների գործունեությունը կանոնակարգող նախաձեռնությունը
Մեր առօրյայում, հատկապես վերջին տարիներին, ավելացել է անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների քանակն ու գործարկումը: Ոլորտը կանոնակարգված չի եղել: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի հերթական նիստո...

09.09.2024
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում  լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման  անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը եւ ոլո...

09.09.2024
Համաձայնագրի վավերացմամբ հայկական կազմակերպությունները կարող են մասնակցել Միջազգային արեւային դաշինքի ծրագրերին
Հաշվի առնելով Հայաստանում արեւային էներգիայի ներուժը, ոլորտի զարգացման դինամիկան եւ հեռանկարները՝ Միջազգային արեւային դաշինքին միանալը հնարավորություն կստեղծի մեր երկրին ներգրավված լինելու արեւային էներգետիկայի զարգացման միջազգային գործընթացներին, ծանոթանալու բնագավառի զարգացման նորագույն առաջանցիկ ...

09.09.2024
Գործադիրը փոփոխություններ է կատարում «Գնահատման գործունեության մասին» օրենքում
Կադաստրի կոմիտեում գործող գնահատման հանձնաժողովի անդամների համար օրենքով սահմանված հինգ տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը կփոխարինվի երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջով: Ներկայացնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունները`  ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավ...

09.09.2024
Խորհրդարանը քննարկել է Եվրաջասթի եւ Հայաստանի իրավասու մարմինների միջեւ համագործակցությունը զարգացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին, նպատակ ունի ամրապնդելու, ինչպես նաեւ զարգացնելու կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային ...

09.09.2024
Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը  ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջո...

09.09.2024
Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ
Սեպտեմբերի 9-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ նախորդ նստաշրջանի ընթացքում Կոռուպց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am