|
|
09.09.2024
Առաջարկվում է բարեփոխել օրենսդրական դաշտը եւ վերացնել օրենքներում առկա անհամապատասխանությունները
Առաջարկվում է բարեփոխել օրենսդրական դաշտը՝ բացառելով առկա անհամապատասխանությունները: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 9-ի հերթական նիստում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունմամբ: Հաշվի առնելով հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում իրականացնելու փոփոխություններ եւ լրացումներ՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով:
Օրենսդրական փաթեթին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
09.09.2024 Մի շարք նախագծեր ԱԺ հերթական նիստում քննարկվել են երկրորդ ընթերցմամբ
Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում նոր կարգավորումներով կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տն...
09.09.2024 Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Նախաձեռնությամբ առաջարկվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառ...
09.09.2024 Հունիսի 17-ն առաջարկվում է սահմանել Հայրերի օր
Առաջարկվող նախագծով նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Զարուհի Բաթոյանի խոսքով սա մի...
09.09.2024 Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջո...
|