|
|
09.09.2024
Արձանագրությանը միանալը կնպաստի բեռնափոխադրումների ծառայությունների թվայնացմանը
Հայաստանը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR): 2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվել է լրացուցիչ արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտել 2011 թվականին: Դա թույլ է տալիս հիմնական կոնվենցիայով նկարագրված իրավակարգավորումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով ««Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջարկվում է միանալ լրացուցիչ արձանագրությանը, հետագայում ՀՀ բեռնափոխադրողների համար էլեկտրոնային բեռնագրերի օգտագործման հնարավորություն ստեղծել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը:
09.09.2024 Մի շարք նախագծեր ԱԺ հերթական նիստում քննարկվել են երկրորդ ընթերցմամբ
Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում նոր կարգավորումներով կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տն...
09.09.2024 Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Նախաձեռնությամբ առաջարկվում է Կառավարության համար սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառ...
09.09.2024 Հունիսի 17-ն առաջարկվում է սահմանել Հայրերի օր
Առաջարկվող նախագծով նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Զարուհի Բաթոյանի խոսքով սա մի...
09.09.2024 Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքը
Սեպտեմբերի 9-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջո...
|