Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ու Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պետության պատվիրակության անդամ Ալ Մանայի հետ:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայ պատվիրակները կատարցի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Պատվիրակության անդամ Ալ Մանայն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման ընթացքն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մեքսիկայի Սենատի եւ Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպ...
Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն եւ ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն
Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը: «Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը ոգեշնչել է մեզ: Հազվադե...
Անկախ մեր առջեւ ծառացած մարտահրավերներից` կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի. Հանրապետության նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը: Հանրապետության նախագահը, դիմելով երիտասարդներին, նշել է. «Դուք` երիտասարդներդ, օժտված եք հզոր ներուժով` նպաստե...
ՀՀ ԱԺ նախագահի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահի ամբողջական ելույթը` տեսանյութում:...
Հանրային քննարկում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական...
Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք»
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի եւ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տե...
Երեւանում ավարտվել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի աշխատանքը
Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Ա...
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ: ...