Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը:
Հանրապետության նախագահը, դիմելով երիտասարդներին, նշել է. «Դուք` երիտասարդներդ, օժտված եք հզոր ներուժով` նպաստելու հասարակության առաջընթացին եւ զարգացմանը: Որոշումների կայացմանը ձեր ներգրավվածությունը եւ առաջնորդելու վճռականությունը կարեւոր են առաջադեմ, տոկուն եւ ներառական հասարակության ձեւավորման գործում: Ձեր ձայնը, գաղափարներն ու հավականոտությունն են ձեւավորում մեր ապագան»:
Վահագն Խաչատուրյանը խոսել է ներկա աշխարհում գլոբալ փոփոխությունների համատեքստում հասարակական հարաբերությունների դինամիկայի, ձեւավորված նոր տնտեսական համակարգի մարտահրավերների մասին: Կարեւորելով համաժողովում քննարկված թեման` նա անդրադարձել է Հայաստանի զարգացման ուղղություններին, նշել, որ դա, միանշանակ, կրթության, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունն է: «Գիտելիքահեն միջավարի ձեւավորման միջոցով նպատակադրել ենք զարգացնել այնպիսի տնտեսություն, որն աշխարհին պետք է առաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք»,- նշել է Վահագն Խաչատուրյանը եւ հավելել` անկախ մեր առջեւ ծառացած մարտահրավերներից` կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: