Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում՝ նշելով.
«Հարգելի՛ գործընկերներ,
Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ արդյո՞ք բավարար են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում ծավալվող աղետը: Արդյո՞ք մենք բավարարված ենք մեր կազմակերպության հեղինակությամբ:
Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի կողմից ցեղասպանական հանցագործություն է իրականացվել: Միջազգային դատարանի որոշումների բացահայտ ոտնահարումով իննամսյա դաժան շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար եւ հյուծված հայ բնակչության դեմ՝ ստիպելով ավելի քան 120.000 հայ ազգաբնակչությանը հեռանալ հազարամյակների հայրենի հողից:
Օրը ցերեկով Լեռնային Ղարաբաղի բնիկ ազգաբնակչությունն էթնիկական զտման ենթարկվեց: Շատ միջազգային կազմակերպություններ այն որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II-րդ հոդվածի: Ավելին, Հայաստանի 205 քառ. կմ տարածքը ներկայումս օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից: Այս կազմակերպությունը լռում էր եւ շարունակում է լռել: Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս քաղաքականության շարժիչ ուժերն են: Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքներն անտեսված են:
Համատարած անպատժելիության մթնոլորտն Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար:
Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, այլեւ նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ դատավարություններ:
Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման միջոցով Լեռնային Ղարաբաղից վերացնել եւ ջնջել հայկական հետքը: Այս ցեղասպանական ակտը ներկայացվում է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»:
Հարգելի՛ գործընկերներ, կոպիտ սխալ է ենթադրել, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հայ բնակչության եւ ինքնության վերացման միջոցով: Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործով երաշխիքների ապահովմամբ, պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված 150,000 հայերին: Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրավունքից:
Շնորհակալություն»:
Ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի. Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նա...
Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը: Պատգամավորները նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 14.10.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 18.10.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 07.10.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 08.1...