ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում:
Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի երկարամյա ծառայության կենսաթոշակում գտնվող զինծառայողներին կրկին վերադառնալու ծառայության ԶՈՒ, պահպանելու իրենց կենսաթոշակը միայն մեկ պայմանով, որ նրանք պետք է անցնեն ծառայության այն զորամասերում, որոնց ցանկը կհաստատի ՀՀ պաշտպանության նախարարը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, նշել է, որ զինված ուժերը փորձառու կադրերով համալրելու հնարավորությունն էական նշանակություն ունի:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: