National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.11.2024
Խորհրդարան են այցելել Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներ
1 / 7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Դանյա Չայկելի եւ Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի փաստաբանության գծով տնօրեն Վիրջինի Ամատոյի հետ:

Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո Հայաստանում կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվել է համապատասխան գործողությունների, միջոցառումների ծրագիր եւ ժամանակացույց: Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ արդեն շրջանառության մեջ է դրվել «Միջազգային քրեական դատարանի հետ ՀՀ համագործակցության մասին» օրենքի նախագիծը: Քննարկվում են Քրեական, Քրեական դատավարության, Քրեակատարողական օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների, դատախազների, դատավորների, քաղհասարակության կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր: Ընդգծվել է վերապատրաստման ծրագրերի կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները խոսել են քաղհասարակության հետ օրերս անցկացրած վերապատրաստման ծրագրի եւ արդյունքների մասին:

Անդրադարձ է կատարվել Միջազգային քրեական դատարանի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցերի:


07.11.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նիստերի դահլիճում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավու...

07.11.2024
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Նոյեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանական լսումնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am