Տպել
06.12.2024
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բոսնիա եւ Հերցեգովինա
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ը գտնվելու է Բոսնիա եւ Հերցեգովինայում:

Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հետ բարեկամական խմբի անդամների, ինչպես նաեւ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամների հետ` հանձնաժողովի նախագահ Զդենկո Չոսիչի գլխավորությամբ:

Հանդիպումների ժամանակ կարեւորվել է տարբեր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Հատուկ ընդգծվել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին: Ռուբեն Ռուբինյանը հրավիրող կողմին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերն ու վերջին զարգացումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:


06.12.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...

06.12.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

06.12.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը: Բանախոսները նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...