Տպել
13.01.2025
Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ
1 / 13

Հայաստանը կարեւորում է բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:  Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար:

ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության  մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարեւորությունն ունի: «Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը:

Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարեւորությունը:

Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 13-ին:


13.01.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին
«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից եւ միկրոկազմակերպություններից, պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Աուդիտի ենթակա կազմակերպությունները եւս պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություննե...

13.01.2025
Քննարկվել է հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված նախաձեռնությունը
Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կարգավորվում է Կառավարության որոշմամբ, որի լիազոր նորմը սահմանված է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով: Իսկ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը կարգավորում է պետական բյուջեի ծախսերի իրականացման գործընթացները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակա...

13.01.2025
Համաձայնագրով նախատեսվում է վերակառուցել, արդիականացնել Շահումյան 2, Մարաշ եւ Եղեգնաձորի 220 կվ ենթակայանները
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագրով բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս...

13.01.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարեւոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիր...

13.01.2025
Հանձնաժողովում քննարկվել է 2024 թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,7 տոկոս աճ` պայմանավորված հիմնական ծառայությունների` առեւտրի եւ արդյունաբերության աճերով: Անվանական աշխատավարձն աճել է 6,6 տոկոս` կազմելով 280 հազար 256 դրամ: Պետական հատվածի աշխատավարձերը շարունակել են մնալ ավելի ցածր, քան մասնավոր հատվ...

13.01.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...