National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.1.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.01.2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը
1 / 38

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները:

Հունվարի 23-ին պատվիրակների մասնակցությամբ կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկում:

Ընդլայնված քննարկման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթը՝ այստեղ:

Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նրա խոսքով պանելային քննարկման թեման համահունչ է ՀՀ-ում, այդ թվում՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Խոսելով ժողովրդավարության մասին՝ նախարարը ներկայացրել է ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերը:

«Ժողովրդավարությունը մեր հասարակության ընտրությունն է, որն անվիճելի եւ անբեկանելի է: Հետեւաբար ժողովրդավարությունը նաեւ պետության ընտրությունն է եւ, ուրեմն, ժողովրդավարությունը մեզ՝ Կառավարության համար, նաեւ գործելաոճ է»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը:

Արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում զեկուցողը նշել է, որ վերջին տարիներին միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ առանձին եվրոպական երկրների աջակցությամբ իրականացվել են բարեփոխումներ հիմնականում չորս ուղղություններով. դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական եւ իրավական ոլորտի վերափոխումը եւ քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի զարգացումը:

Նախարարը, կարեւորելով նմանատիպ քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ՝ նպաստելով մեր երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների խորացմանը:

Պանելային քննարկումը համակարգել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: Քննարկումներն ընթացել են ժողովրդավարական զարգացումների ու բարեփոխումների, Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) հետ hամագործակցության շրջանակում:

Քննարկումներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը եւ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդն անդրադարձել են ԵՄ ինտեգրման գործընթացներին, ժողովրդավարական զարգացումների ու եվրոպական շուկա հասանելիության հնարավորություններին, ժողովրդավարության եւ խոսքի ազատության մարտահրավերներին, այս գործընթացներում ապատեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությանը, մենիշխանության հետեւանքներին:

«Հավատում եմ, որ ժողովրդավար հասարակություններն առավել դիմակայուն են ու ուժեղ այն պատճառով, որ մարդիկ զգում են՝ իրենք են տերն իրենց հասարակության»,- նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակը:

«Ժողովրդավարությունն ավելի լավ հասարակություն ունենալու հնարավորություն է տալիս: Մեզ համար ժողովրդավարությունը նաեւ կարեւոր է, որովհետեւ հայ ժողովուրդը տեւական ժամանակ զրկված է եկել ժողովրդավարությունից, եւ այժմ պաշտպանել ժողովրդավարությունը մեզ համար նշանակում է ամուր ինստիտուտներ հիմնել ու կայացնել»,- արձանագրել է Սոնա Ղազարյանն ու այս համատեքստում քննարկվել է ժողովրդավարական հաստատությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության հարցը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ժողովրդավարությանն անդրադարձել է անվտանգային տեսանկյունից՝ նշելով, որ Հայաստանի համար մեծագույն անվտանգային համակարգ է լինել ժողովրդավար պետություն:

«Եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավար պետության վրա: Եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավարական արժեքների վրա»,- համոզմունք է հայտնել Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համագործակցության համար: Ալեն Սիմոնյանի խոսքով այս այցն անվտանգության նոր մակարդակ կբերի մեր երկրի համար:

Գործընկերներից կարծիք է հնչել, որ ժողովրդավարությունը գործիք է, որն օգնում է անվտանգության ամրապնդմանը:

Անդրադարձ է եղել Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Այս համատեքստում Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Արեւելյան գործընկերությունը միջոց է՝ նպաստելու, որ ԵՄ եւ ԵՄ հարեւան երկրները կարողանան բարելավել կյանքի որակը, երկրի բարեկեցությունը, օգնել պաշտպանելու ժողովրդավարությունը եւ հարթելու ճանապարհ ԵՄ անդամակցություն:

Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահն էլ ազատ ընտրությունների անցկացման գործընթացում առանձնացրել է սոցիալական ցանցերի դերակատարությանը: «Պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը եւ կարողանանք այն այնպես զարգացնել, որ իրական դիմակայունություն լինի»,- նշել է նա:

Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակի կարծիքով էլ ապատեղեկատվության դեմ պայքարում անհրաժեշտ է ունենալ դիմակայուն հասարակություն: Խոսքի ազատությունը քննադատելն է եւ բաց լինելը քննադատության համար: Ըստ նրա՝ պետք չէ գնալ զիջումների, երբ խոսքը խոսքի ազատության մասին է:

Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակն էլ անդրադարձել է սոցիալական ցանցերում խոսքի ազատությանը, կեղծ լուրերից հասարակությանը պաշտպանելու կարեւորությանը: Հավատացած եմ, որ սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին:

Մինչ պանելային քննարկման երկրորդ մասը ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ տեսահոլովակ, որից հետո հարցուպատասխանի ձեւաչափում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ծավալվել «Հարավային Կովկասի խաղաղության օրակարգ, անվտանգային մարտահրավերներ, համագործակցություն Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձեւաչափի հետ» թեմայի շրջանակում:

Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր հնարավորություններ՝ խորացնելու Nordic-Baltic երկրների հետ համագործակցությունը:

Խոսելով ժողովրդավարությունից եւ խաղաղության ձգտումից՝ նախարարը փաստել է, որ դատելով ընտրությունների արդյունքից՝ ՀՀ քաղաքացիները մեծամասամբ ընտրել են ժողովրդավարությունն ու խաղաղությունը:

«Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ դուք ունեք գործընկեր, որը խորապես հավատում է ժողովրդավարությանն ու խաղաղությանը եւ չի դադարելու անել ամեն ինչ ու բոլոր հնարավոր քայլերը՝ Հարավային Կովկասում խաղաղ ու ժողովրդավար հանգրվան ունենալու համար»,- ընդգծել է նախարարը:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին:

Պանելային քննարկման ավարտին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը: 

ԱԺ նախագահի գնահատմամբ նման բարձր մակարդակով այցը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու ՀՀ-ի նախաձեռնած գործընթացի վրա: Նշվել է, որ խորհրդարանական մակարդակում համագործակցության խորացման, ինչպես նաեւ մի շարք բնագավառներում փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Գործընկեր պատվիրակները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բոլոր հնարավոր ուղղություններով ավելի խոր համագործակցությանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Բարձր են գնահատվել նաեւ ժողովրդավարական բարեփոխումներում Հայաստանի ձեռքբերումները:


23.01.2025
ԱԺ նախագահի եւ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիս. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ նախագահի եւ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը: ...

23.01.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ողջունելով դեսպանին`     Վլադիմիր Վարդանյանը բար...

23.01.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ
Մեծարգո՛ գործընկերներ, Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Հարգարժա՛ն հյուրեր, Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձեւաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայ...

23.01.2025
«Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկում. ուղիղ հեռարձակում
Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ուղիղ հեռարձակումը: ...

23.01.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է ԱՄԿ ներկայացուցիչների հետ
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հունվարի 23-ին հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գենդերային հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով մասնագետ Օզգե Բերբեր Ագտաշին եւ ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին: Հանդիպմ...

23.01.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Ման...

23.01.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.01.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:  Պատգամավորը նախ հանդես է եկել կարճ ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.01.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների եւ փոխնախագահների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին Ազգային ժողովում ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիիգիկոգուի նախա...

23.01.2025
Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am