National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.02.2025
Խորհրդարանը քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
1 / 3

Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն Հայաստանի 44 խոշորացված համայնքներից եւ Երեւանի  վարչական շրջաններից: Ստորագրությունները ստուգվել են ԿԸՀ-ի կողմից. դրանք վավերական են եղել: Նախագիծը քննարկվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն:

Օրենքի նախագծում նշվում է` Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:

Շարունակելով ներկայացնել նախագծի  հիմնավորումները` Արտակ Զեյնալյանը նշել է` օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու` Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է:

Ըստ նախաձեռնողների` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը` ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:

Նախաձեռնող խմբի համոզմամբ օրենքի նախագծի ընդունումը  կնպաստի նաեւ մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը` գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության եւ ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:

Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԵՄ-ին անդամակցելու դեպքում ակնկալիքներին, մեր երկրում արտադրվող տարատեսակ ապրանքների համապատասխանեցմանը ԵՄ ստանդարտներին, մենաշնորհների վերացմանը, ՀՀ-ԵՄ կոմունիկացիաների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Երեւանում տրանսպորտի սակագնի փոփոխությանը, Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին եւ այլն:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ներկայացնելով օրինագծի համառոտ պատմությունն ու նախաձեռնության շարժառիթը, տեղեկացրել է, որ քննարկվող թեմայի վերաբերյալ հանձնաժողովն անցյալ տարի երկու խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Նշվել է, որ հանձնաժողովը, ինչպես նաեւ Կառավարությունը դրական եզրակացություն են տվել նախագծին: Անդրադառնալով բովանդակային որոշ բաղադրիչների` Արման Եղոյանը ներկայացրել է հաջորդական այն փուլերը, որոնք անհրաժեշտ է անցնել Հայաստանին` ԵՄ անդամակցության համար:

Հանձնաժողովի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով տնտեսական համագործակցությանը, առեւտրաշրջնառությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ քննարկվող նախագիծը համահունչ է վերջին տարիների Հայաստանի եւ ԵՄ ու ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին:

Արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է, որ  Հայաստանը մեծապես կարեւորում է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: «2022 թվականից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ԵՄ խորհրդի կողմից վերջերս որոշում է կայացվել Հայաստանում երկարաձգել առաքելության ժամկետը եւս երկու տարով:

Հարցի քննարկումն ընդհատվել է ելույթների փուլում:

Այն կշարունակվի փետրվարի 12-ի` ԱԺ հերթական նիստում:


11.02.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունեն...

11.02.2025
Էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով ժամանակավոր անաշխատունակության տեղեկանքը ներկայացնելու կարիք չի լինի. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Օրենքի գործող կարգավորման համաձայն մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողների պարագայում թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության վճարը նշանակում, հաշվարկում եւ վճարում է գործատուն, որից հետո գործատուն ամբ...

11.02.2025
Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով ...

11.02.2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am