National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.03.2025
Ներկայացվել են Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերի խնդիրները
1 / 12

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ եւ Ուրցաձոր բնակավայրեր: Նրան ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:

 Համայնքում խնդիրները շատ են` գազաֆիկացման հարց, խմելու ու ոռոգման ջրի վատ որակ, իսկ որոշ տեղերում էլ` բացակայություն, գյուղական ճանապարհների ու էլեկտրաէներգիայի լարերի անմխիթար վիճակ: Ուրցաձորում բնակիչները բարձրաձայնել են խմելու ջրի վատ որակի, դրա եւ ոռոգման ջրի բացակայության հարցը: Նշվել է, որ բնակիչները ջուրը հաճախ դույլերով են տեղափոխում: Ընդգծվել է, որ ջրի բացակայության պատճառով բնակավայրեր են դատարկվում:

Լուսաշող բնակավայրում էլ մտահոգիչ է տրանսպորտի հարցը: Ուսուցիչները հաճախ այլ բնակավայրերի դպրոցներ հասնելու համար օգտվում են տաքսի ծառայություն մատուցող մեքենաներից` ավելի թանկ վճարելով:

Համայնքային հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ գյուղատնտեսությանն ու անասնապահությանն առնչվող խնդիրներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը կարեւորել է բնակիչների անվտանգության եւ կյանքի բարեկեցիկ պայմանների ապահովումը: Խնդիրներին լուծումներ տալու նպատակով պատգամավորը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնել դրանք պատկան մարմինների առջեւ:


12.03.2025
ՀՀ Ազգային ժողովի 2026-2028թթ. ՄԺԾԾ եւ 2026 թ. բյուջետային ֆինանսավորման հայտը
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2026թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի N 36-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի՝ ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2026-2028թթ. ՄԺԾԾ (ներառյալ 2026թ. բյուջեի) հայտը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am