National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.3.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
21.03.2025
Ներկայացվել են 2024 թ. Պաշտպանության եւ Ներքին գործերի նախարարությունների իրականացրած աշխատանքները
1 / 11

Առաջնորդվելով Կառավարության ծրագրում առաջադրված խնդիրներով` 2024 թվականի ընթացքում Պաշտպանության նախարարությունը շարունակել է գործունեությունը զինված ուժերի բարեփոխումների, պաշտպանական կարողությունների, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, միջազգային ինտեգրման գործընթացների համադրման, արհեստավարժ բանակի անցման, ռազմական կրթության, ռեսուրսների համալրման, սոցիալական ապահովման եւ այլ ուղղություններով: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 21-ի նիստում` ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին` ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն, օպերատիվ իրադրություն»,- ընդգծել է նախարարը: Նրա խոսքով ՀՀ զինված ուժերում արմատական, համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել ու հրապարակվել բանակի կերպափոխման հայեցակարգը: Մշակվել է նաեւ հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը:

Զեկուցողը նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման եւ նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ:

Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ մեր երկրում անցկացվել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունը: Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի եւ այլ երկրների հետ:

Զեկուցողը փաստել է` զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13,500 զինծառայող: «Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ Զինված ուժերում մարտական պատրաստության գործընթացների վերանայման շրջանակում աշխատանքներ են տարվել հրահանգիչների ինստիտուտի կայացման ուղղությամբ: Շարունակվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության ներգրավելու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

«2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձեւավորման աշխատանքները»,- ընդգծել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը:

Խոսելով ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների մասին` նախարարը փաստել է, որ պարեկային ծառայությունը շարունակել է նոր եւ ժամանակակից մոդելով աշխատանքը` գրանցելով տպավորիչ արդյունքներ ոչ միայն վարչական իրավախախտումների, այլ նաեւ հասարակական կարգի պահպանության եւ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից: «2024 թվականի ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է 3691 հանցագործության դեպք»,- ասել է զեկուցողը:

Նշվել է, որ հաշվետու շրջանում գործարկվել են Քրեական եւ Համայնքային ոստիկանությունները` ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաեւ ոստիկանության գվարդիայի ձեւավորման աշխատանքներին, համակարգում կանանց ներկայացվածությանը:

Խոսելով հաշվետու ժամանակաշրջանում գրանցված հանցավորության թվերի մասին` զեկուցողը տեղեկացրել է` 2024 թվականին արձանագրվել է գրանցված հանցագործությունների նվազում` 434-ով կամ 1,1 տոկոսով:

Նախարարի խոսքով 2023 թվականի համեմատ նախորդ տարի 299-ով նվազել են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները:

Գերատեսչության ղեկավարը նաեւ անդրադարձել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությանը, որն արդեն ընդունվել է:

Խոսելով միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում 2024 թվականին իրականացված աշխատանքների մասին` Արփինե Սարգսյանը կարեւորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի գործնական փուլի մեկնարկը: 
 
Այնուհետեւ հանձնաժողովի նիստն ընթացել է դռնփակ ձեւաչափով:


21.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-մեքսիկական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը նաեւ գործընկեր...

21.03.2025
Խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը` որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ» թեմայով
Խնդիրն արդիական է, բողոքները բազմաթիվ են` ուղղված ե'ւ մեր հանձնաժողովին, ե'ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Խնդիրը բարձրաձայնելու, գործող իրավակարգավորումները եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու, խնդիրների կարգավորման ուղիները վերհանելու նպատակով հրավիրել ենք պետա...

21.03.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ...

21.03.2025
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկվում է «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեման: ...

21.03.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

21.03.2025
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am