«ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երեւանում: Այս մասին մարտի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով նույնանուն օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով համաձայնագրով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:
Փոխնախարարն ընդգծել է, որ համաձայնագիրը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա: Այն հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների՝ շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկույցով ներկայացրել է Սերգեյ Բագրատյանը: Պատգամավորն ընդգծել է, որ նախագիծն ուղղված է տնտեսական զարգացմանը