National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
21.04.2025
Քննարկվել են Հայաստանում բժշկական արտադրատեսակների ներմուծման եւ մաքսազերծման գործընթացում առկա խնդիրները
1 / 10

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում բժշկական արտադրատեսակների, այդ թվում` սարքերի եւ գործիքների, ներմուծման եւ մաքսազերծման գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ գործադիր, օրենսդիր մարմիններից, ինչպես նաեւ` շահագրգիռ կազմակերպություններից:

Բժշկական արտադրանք ներմուծող տնտեսավարող մի շարք սուբյեկտների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիտարկումները, մասնավորապես` նշելով, որ Կառավարության 429-Մ որոշման ընդունումից հետո ի հայտ են եկել խնդիրներ, որոնք խոչընդոտում են ներմուծվող բժշկական արտադրատեսակների պատշաճ պահպանմանը, արագ մաքսազերծմանն ու դրանց իրացմանը: Նրանք խոսել են բժշկական արտադրատեսակների փորձաքննության ժամկետների, դրանց` մինչեւ ներմուծումը հայտ ներկայացնելու հնարավորության, մաքսային պահեստներում պահպանման պայմանների խնդիրների մասին, ներկայացրել իրենց դիտարկումները հավաստագրերի ժամկետների, տարբեր երկրների համար սահմանված ներմուծման կարգավորումների վերաբերյալ:

Առաջարկվել է քննարկել եւ ներդնել նաեւ վճարովի ծառայությունների համակարգ, որը թույլ կտա սահմանված աշխատանքային օրերը կրճատել եւ ներմուծման հավաստագիր տրամադրել առավել կարճ ժամկետներում: Տեղեկացվել է, որ նշված ընթացակարգերն արդեն իսկ գործում են մի շարք պետական կառույցներում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով տնտեսավարողների հարցերին, նշել է, որ բարձրացրած որոշ հարցեր ունեն իրավական կարգավորումներ, պարզապես ուղեցույցային տեղեկացման անհրաժեշտություն կա: Նա անդրադարձել է վերաարտահանման ռեժիմով այլ երկրներ արտահանելուն, հավաքական բեռից ներմուծվող արտադրատեսակն առանձնացնելուն, հավաստագրերի ստացման կարգավորումներին, արտադրատեսակների ներմուծման  դասակարգմանը, ցամաքային սահմանին մաքսազերծման ժամանակ պարտադիր հավաստագրի պահանջին, օնլայն առեւտրին վերաբերող հարցերին:

Տնտեսավարողների հարցերին պատասխանել են նաեւ ՊԵԿ-ի եւ ԱՆ դեղերի եւ բժշկական արտադրատեսակների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները` անդրադառնալով ներմուծվող արտադրատեսակների սերիական համարներին, հավաստագրերի նախապես ստանալուն, ազատ վաճառքի սերտիֆիկատ ստանալուն վերաբերող հարցերին:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար, առաջարկել է հանդես գալ կոնկրետ առաջարկներով: Նա պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում նպաստել համակարգի գործընթացներն ավելի դյուրին եւ արդյունավետ դարձնելուն:


21.04.2025
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը
2024 թվականի ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ կան մի շարք նորամուծություններ: Ավանդական ներկայացվող խնդիրներից բացի՝ հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պա...

21.04.2025
2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգա...

21.04.2025
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

21.04.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովն ապրիլի 21-ի նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության ու տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հակադարձել է ըն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am