National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.04.2025
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հետ կապված հարցեր
1 / 8

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին խորհրդարան էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ՝ քննարկելու իրենց մտահոգող մի շարք հարցեր ու խնդիրներ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը, հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով հանդիպման դրդապատճառներին՝ Լիլիթ Ստեփանյանը հայտնել է, որ հաճախ լինում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների՝ Հրազդանում գործող խնամքի ցերեկային կենտրոնում, որպեսզի ծանոթանա խնդիրներին: «Հերթական այցից հետո, երբ ձեւաչափը մի փոքր փոխեցինք, ես հասկացա, որ կա քննարկման անհրաժեշտություն: Այդ իսկ պատճառով որոշեցինք կազմակերպել աշխատանքային հանդիպում, որպեսզի այն խումբը, որը գործնականում կիրառում է օրենսդիր եւ գործադիր մարմինների ընդունած որոշումները, նաեւ հենց ձեր ներկայությամբ ասի, թե ինչպիսի խնդիրների են բախվում կամ այդ ծառայությունները որքանով են օգնում կամ, առհասարակ, որեւէ  ազդեցություն չեն ունենում»,- դիմելով գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ ասել է Լիլիթ Ստեփանյանը:

Երեխաների մայրերը հանդիպման մասնակիցներին են ներկայացրել տարբեր աստիճանների հաշմանդամություն ունեցող իրենց երեխաների տարաբնույթ խնդիրները, նրանց խնամքի հետ կապված դժվարությունները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին եւ օրենսդրական բացերին, ներկայացրել առաջարկներ, որոնք, ըստ նրանց, ընդունվելու դեպքում կարող են փոքր-ինչ թեթեւացնել թե՛ ծնողների, թե՛ երեխաների կյանքը:

Ներկայացված խնդիրները տարբեր էին. դրանք առնչվում էին ե՛ւ սոցիալական, ե՛ւ առողջապահական, ե՛ւ կրթական ոլորտներին: Այլեւայլ խնդիրներից բացի՝ ծնողներն անդրադարձել են անձնական օգնականի ծառայությանը եւ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամակալության հետ կապված հարցերին՝ առաջարկելով ունենալ օրենսդրական այնպիսի կարգավորում, որ երեխային խնամող ծնողը կարողանա դառնալ երեխայի խնամակալը՝ ստանալով նպաստ եւ աշխատանքային ստաժ: Նշվել է, որ նման կարգավորումներ գործում են մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում եւ Վրաստանում:

Ծնողների բարձրացրած հարցերը վերաբերել են հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիաների անբավարարությանը, տնային ուսուցման համակարգի վերանայման անհրաժեշտությանը, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ներառականությանն ուսումնական հաստատություններում, ցերեկային խնամք իրականացնող հաստատությունների ֆինանսավորման ծավալին, ինչպես նաեւ այլ հարցերի:

Գործադիր մարմնի ներկայացուցիչները եւ պատգամավորները պատասխանել են ծնողների հարցերին, տվել պարզաբանումներ:

Ամփոփելով քննարկումը՝ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ ներկայացված խնդիրներն արձանագրվել են, եւ եթե լինի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, ապա դրանք կնախաձեռնվեն:


23.04.2025
Աշխատանքային քննարկում հանրային աղմուկին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ
«Հանրային աղմուկին առնչվող տարաբնույթ բողոքներ ենք ստանում: ՀՀ տարբեր բնակավայրերում հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքներ, բազմաբնակարան շենքերում աղմուկի տարաբնույթ դրսեւորումներ, տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող աղմ...

23.04.2025
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր:...

23.04.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վեր...

23.04.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել  լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:   ...

23.04.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մանրամասները` տեսանյութում:   ...

23.04.2025
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է Քրիստինե Վարդանյանը: Պատգամավորը նախ հանդես է եկել կարճ հայտարարությամբ, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am