National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.4.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.04.2025
Քննարկվել է Սիսիանի եւ Քաջարանի միջեւ 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը
1 / 7

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ փաստաթղթով բանկը Հայաստանին կտրամադրի մինչեւ 236 մլն եվրո գումար: Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի եւ Քաջարանի միջեւ նոր 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ֆինանսավորմանը:

Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝ հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված՝ Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27.1 կմ  երկարությամբ, Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ եւ հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:

«Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի հյուսիսային եւ հարավային ենթահատվածների կառուցումը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի կողմից:

Ծրագրի շրջանակում միայն հյուսիսային եւ հարավային հատվածներում կկառուցվեն 3 երթեւեկելի գոտիներով ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ 8 թունել:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033 թվականի դեկտեմբերը:

Կառավարության ներկայացուցիչը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ:

Նախաձեռնությունը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:


25.04.2025
Քննարկվել է պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը
ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծով: Նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ապրիլի 25-ի նիստում ներկ...

25.04.2025
Քննարկվել են արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները
Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի...

25.04.2025
Լեւոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող մի խումբ ուսանողների հետ: Ուսանողներն իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերն են ուղղել պատգամավորին, որոնք, մասնավորապես, վերաբերել...

25.04.2025
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
«Հիմք  ընդունելով   Սահմանադրական   դատարանի  դատավոր  Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական   դատարան...

25.04.2025
Քննարկվել է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40,232 դեպք, որից 18,397-ը` Երեւանում: Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերը նվազել են 434-ով կամ 1,1 տոկոսով: Այս մասին ասել  է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ապրիլի 25-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով...

25.04.2025
Քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյ...

25.04.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am