Տպել
11.09.2025
Ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2024 թ. գործունեությունը
1 / 1

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը խորհրդարանի քննարկմանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Հաշվետու տարում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 2 տրիլիոն 391 միլիարդ, որը 117 մլրդով կամ 5.1 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը եղել է մոտ 23.5 տոկոս, 0.5 տոկոսային կետով նվազում է արձանագրվել: Դա պայմանավորված է եղել որոշ ապրանքների գծով նվազումներով, նաեւ որոշ ոլորտների, մասնավորապես՝ բանկային ու շինարարության ոլորտներում հարկերի տեղափոխմամբ: Ըստ զեկուցողի՝ իրավիճակն այժմ էապես փոխվել է. հունվար օգոստոսի համար առկա է հարկային եկամուտների 14 տոկոսը գերազանցող աճ: Այն առաջանցիկ է տնտեսական զարգացումներից:

ՊԵԿ նախագահը խոսել է վարչարարության ոլորտում գերատեսչության արդյունավետ աշխատանքի, կադրային փոփոխության, կոռուպցիայի դեմ պայքարի ու ստվերի կրճատման ուղղությամբ քայլերի մասին:

Հարկային մարմնի հավաքագրումների մասով արձանագրվել է 11.2 տոկոս աճ, մաքսայինի մասով՝ 15 տոկոս անկում, ինչը, ըստ Էդուարդ Հակոբյանի, ներմուծմամբ է պայմանավորված: Հարկային մարմնի մասով, ըստ ՊԵԿ նախագահի, հավաքագրումները նույնիսկ առաջանցիկ են եղել տնտեսական զարգացումներից:

Նշվել է, որ տարեկան մոտ 30-40 մլրդ դրամի լրացուցիչ ստվերային եկամուտներ են ստվերից դուրս բերվում, եւ այս միտումը պահպանվել է նաեւ 2024 թվականին:

Ըստ իրականացված գնահատումների՝ 2024 թվականին մոտ 83 տոկոսը հարկային մարմնի մասով գոհ է իրականացված աշխատանքից, իսկ մաքսային մարմնի մասով՝ մոտ 79 տոկոսը:

Խոսելով 2024 թվականին իրականացված բարեփոխումների մասին՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ ներդրվել են ստվերի գնահատման նոր գործիքներ, հարկային ռիսկերի վերլուծության համակարգն է բարելավվել, ոլորտային կարգապահության բարձրացման ծրագրեր են ներդրվել: Մաքսային մարմնի մասով ռիսկերի վերլուծության գործիքակազմն է բարելավվել, թվայնացման մասով եւս բարեփոխումներ են իրականացվել, դրանց թվում է եկամուտների հայտարարագրման պլատֆորմը: Էդուարդ Հակոբյանը խոսել է նաեւ արտաքին առեւտրի խթանման միջոցառումների մասին: Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:


11.09.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ սեպտեմբերի 8-ից գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստի օրակարգում է ««Սեւանա լ...

11.09.2025
Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էին Արա Նռանյանի թեկնածությունը: Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա տեղեկացմամբ Ազգային ժո...

11.09.2025
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Այն ներկայացրել է պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: Նշվել է, որ Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդումն ամբողջ տարվա ընթացքում կատարվածն ամփոփելու հնարավորու...

11.09.2025
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Արմեն Դանիելյանը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լո...

11.09.2025
Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը
Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում  քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Զեկուցողի խոսքով հաղորդումը ներառու...