Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էին Արա Նռանյանի թեկնածությունը: Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա տեղեկացմամբ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Արա Նռանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88, դեմ` 1 պատգամավոր:




