ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 6-ի հերթական նիստում:
Հայտարարության տեքստը՝ այստեղ:
Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հայտարարության վերաբերյալ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ: Նա նշել է, որ լսումների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ միանում է նախաձեռնված գործընթացին:
Հայկ Մամիջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ հայտարարության նախագծի տեքստի վերաբերյալ:
Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, ներկայացնելով իր դիտարկումները, նշել է, որ ժամանակավրեպ է թե՛ հայտարարությունը, թե՛ նախաձեռնված գործընթացը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ քննարկմանը ներկայացված ԱԺ հայտարարության նախագծին:
Հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները` ներկայացնելով իրենց դիտարկումները: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին եւ ելույթներին: Նա կոչ է արել դեմ քվեարկել հայտարարության նախագծին:
Եզրափակիչ ելույթում Հայկ Մամիջանյանը եւս անդրադարձել է ելույթներին ու դիտարկումներին:
Քվեարկությամբ հանձնաժողովը հայտարարության նախագծին տվել է բացասական եզրակացություն:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախագծեր է քննարկել
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի...
Դատական օրենսգրքի կարգավորումն առաջարկվում է համապատասխանեցնել ՍԴ որոշմանը
Օրենսդրական առաջարկով նախատեսվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Ըստ այդմ` դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցել...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...