Օրենսդրական առաջարկով նախատեսվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Ըստ այդմ` դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Օրենսդրական կարգավորումն առաջին ընթերցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Հարցը վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությանը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ հարցի առնչությամբ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախագծեր է քննարկել
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի...
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 6-ի հերթական նիստում: Հայտարարության տեքստը՝ այստեղ: Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ հ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...