Տպել
13.10.2025
Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի կարգավորման արդիական համակարգ
1 / 8

ՀՀ ֆինանսների նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ֆինանսների կառավարման ցուցանիշների հաշվառումն ու հաշվետվությունները, համաձայն միջազգային ընդունված չափանիշների, ճիշտ արտացոլված լինեն: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Ավագ Ավանեսյանի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերլուծություններ կատարելիս պարզվել է, որ ՀՀ-ում ԿԲ արտաքին պարտքը եւ երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ համայնքային պարտքը՝ որպես պետական համախմբված պարտք, ներկայացված չէ, ինչը հակասում է միջազգայնորեն սահմանված չափանիշներին:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում բացառելով Կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը եւ ներառել համայնքների պարտքը:

Նախատեսվում է ամրագրել պետական արտարժույթային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություններ Ֆինանսների նախարարության համար: Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած եւ օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները:

Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ «պայմանագրային պայմանական պարտավորություն» հասկացության, ինչպես նաեւ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


13.10.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2025 թվականի հոկտեմբերի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հր...

13.10.2025
Արման Եղոյանը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ճանաչողական այցով արդեն երկրորդ տարին Հայաստան այցելած «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արման Եղոյանը կարեւորել է կա...

13.10.2025
Հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել Արմեն Քթոյանի թեկնածությունը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկ...

13.10.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելուն
Երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է Վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը եւ դրա շրջանակում ԳԴՀ-ի ...

13.10.2025
Լրացումներ են առաջարկվում բյուջետային համակարգին վերաբերող օրենքում
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման եւ կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ: Մասնավորապես, նախատեսվում է օրենքում սահմանել, որ պայմանական պարտավո...

13.10.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...