Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման եւ կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ: Մասնավորապես, նախատեսվում է օրենքում սահմանել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը եւ դրանցում կատարվող փոփոխությունները լիազորված մարմնի կողմից ենթակա են նախնական գնահատման, ինչպես նաեւ հստակեցնել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը եւ դրանցում կատարվող փոփոխությունները նույնպես ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով վերոնշյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախատեսվում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը եւ Կառավարության բյուջետային ուղերձը շարադրող դրույթներում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերին առնչվող տեղեկատվությունները:
Առաջարկվում է նաեւ օրենքում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի գնահատման նպատակով պետական մարմինների կողմից տեղեկատվության հավաքագրման ընթացակարգը սահմանող դրույթ:
Օրենքի պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների աղբյուրները սահմանող հոդվածներում ներառել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող փոխհատուցումները, տույժերն ու տուգանքները եւ այլ վճարները:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական գործիքակազմ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի մասով, դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման իրավական պահանջներ եւ հիմքեր:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2025 թվականի հոկտեմբերի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հր...
Արման Եղոյանը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ճանաչողական այցով արդեն երկրորդ տարին Հայաստան այցելած «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արման Եղոյանը կարեւորել է կա...
Հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել Արմեն Քթոյանի թեկնածությունը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելուն
Երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է Վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը եւ դրա շրջանակում ԳԴՀ-ի ...
Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի կարգավորման արդիական համակարգ
ՀՀ ֆինանսների նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ֆինանսների կառավարման ցուցանիշների հաշվառումն ու հաշվետվությունները, համաձայն միջազգային ընդունված չափանիշների, ճիշտ արտացոլված լինեն: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Ֆինանսա...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...