Երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է Վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը եւ դրա շրջանակում ԳԴՀ-ի կողմից ՀՀ-ին տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրումը. ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ին կտրամադրվի 84,6 մլն եվրոյի դրամաշնորհ եւ վարկ, մեկ համաձայնագրով 69 մլն եվրո վարկ, որից 66 մլն եվրոն վարկ է եւ 3 մլն եվրոն՝ դրամաշնորհ: 15,6 մլն եվրո տեխնիկական համաձայնագրով դրամաշնորհներ կտրամադրվեն ՄՀԸ-ի (GIZ) միջոցով:
Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ վարկը կտրամադրվի երկու փուլով՝ առաջինով 26 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ, երկրորդ փուլով՝ 40 մլն եվրո վարկ եւ 1 մլն եվրո դրամաշնորհ: Գումարը կուղղվի «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության զարգացում» ծրագրի իրականացմանը:
Հարցը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2025 թվականի հոկտեմբերի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հր...
Արման Եղոյանը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ճանաչողական այցով արդեն երկրորդ տարին Հայաստան այցելած «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արման Եղոյանը կարեւորել է կա...
Հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել Արմեն Քթոյանի թեկնածությունը
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկ...
Լրացումներ են առաջարկվում բյուջետային համակարգին վերաբերող օրենքում
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման եւ կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ: Մասնավորապես, նախատեսվում է օրենքում սահմանել, որ պայմանական պարտավո...
Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի կարգավորման արդիական համակարգ
ՀՀ ֆինանսների նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ֆինանսների կառավարման ցուցանիշների հաշվառումն ու հաշվետվությունները, համաձայն միջազգային ընդունված չափանիշների, ճիշտ արտացոլված լինեն: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Ֆինանսա...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...