Տպել
14.10.2025
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացվող Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ տարեկան համաժողովի խորհրդարանական միջոցառմանը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 2025 թվականի տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խորհրդարանական ներգրավվածություն 2025» խորագրով միջոցառմանը:

Միջոցառումը մեկտեղել է տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին՝ քննարկելու գլոբալ տնտեսական միտումները, արդի մարտահրավերները, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների եւ միջազգային ֆինանսական կառույցների համագործակցության հեռանկարները: 
  
Տարեկան այս համաժողովը ծառայում է որպես բացառիկ հարթակ՝ տարբեր երկրների խորհրդարանականների համար, որպեսզի վերջիններս խորացնեն իրենց ներգրավվածությունը միջազգային զարգացման գործընթացներում, կիսվեն ազգային փորձով եւ համատեղ զարգացնեն արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ գլոբալ, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում: 
  
Ելույթի ընթացքում Հակոբ Արշակյանը կարեւորել է միջազգային ֆինանսական կառույցների եւ խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերին, ինչպիսիք են «Ինժեներական քաղաքը», «Ակադեմիական քաղաքը», «Խաղաղության խաչմերուկը»:

ԱԺ նախագահի տեղակալը հաջողություն է մաղթել ԱՄՀ եւ ՀԲ խորհրդարանական ցանցի նորընտիր ղեկավար մարմնին եւ շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի անդամներին` արդյունավետ աշխատանքի համար:


14.10.2025
Հռիփսիմե Հունանյանը հանդիպել է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության գրասենյակի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՀԿ Հայաստանի գրասենյակի եւ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության գրասենյակի ներկայացուցիչներ Էնդրյու Բլեքի եւ Ռոդրիգո Սանտոս Ֆեյխոյի հետ:Հանդիպմանը մասնակ...

14.10.2025
Զարուհի Բաթոյանը Հնդկաստանում մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին
Հնդկաստանի կառավարության, Գոայի նահանգային կառավարության եւ ՄԱԿ-ի Հնդկաստանի գրասենյակի հրավերով հոկտեմբերի 9-12-ն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է «International Purple Fest 2025» փառատոնին: Փառատոնի նպատակն էր խթանել ներառականությունը եւ...

14.10.2025
Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւով
Լեհաստանի Հանրապետության գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի՝ 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը պարգեւատրվել է Լեհաստանի գիտության վաստակավորի՝ «Zasluzony dla Nauki Polskie...