National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.10.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր
1 / 8

ՀՀ ընդերքի մասին ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

Առաջին ընթերցումից հետո բովանդակային փոփոխություն չեն կրել նաեւ «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող հաջորդ հարցը վերաբերել է Կադաստրի կոմիտեի արխիվային գործերի թվայնացմանը եւ քաղաքացիներից փաստաթղթերի հավաքագրմանը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջարկվող կարգավորմամբ պետական մարմնի վարչարարությունը կթեթեւանա: Բնօրինակ փաստաթղթերը կպահպանվեն քաղաքացու մոտ, բայց օրենսդրորեն կստեղծվեն հիմքեր, որոնցով թվային արխիվը կստանա նույն կարգավիճակը, ինչ ունի բնօրինակ փաստաթուղթը: Կադաստրի կոմիտեի թվային արխիվի պահպանման եւ կառավարման համար որոշակի ծախսեր են պահանջվում: Այս փոփոխությամբ նաեւ թղթային արխիվի մեծացման խնդիրը կլուծվի:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը քննարկման է ներկայացրել «Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկներն իրավական տեխնիկային են վերաբերել եւ ընդունվել են:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ռեզիդենտության տեղեկանքների տրամադրման գործընթացին: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում լրացումներ է առաջարկել: Առաջին ընթերցումից հետո գործադիրը տեխնիկական բնույթի փոփոխություններ է ներկայացրել. 6 առաջարկից 5-ն ընդունվել է:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած «էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: Կառավարությունը երկու տեխնիկական առաջարկ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Ընդունելի է եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության առաջարկը: Նախագծից հանվել է նաեւ 5-րդ հոդվածը:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս ներկայացվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը, ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, գույքի կառավարման արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետվողական համակարգի ձեւավորումն է: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկությամբ նախագծերի փաթեթում կատարվել են որոշակի փոփոխություններ: Հաշվի առնելով համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ աշխատանքների ծավալը՝ առաջարկվել է երկարաձգել աշխատանքների իրականացման ժամկետները:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


15.10.2025
Հանրային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել հանրային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ, որը նախաձեռնել էին օրենսդրական նախաձեռնության հեղինակներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Արուսյակ Մանա...

15.10.2025
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եթովպիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 15-ին առցանց հանդիպում է ունեցել Եթովպիայի Ժողովրդական ներկայացուցիչների պալատի մարդկային ռեսուրսների, զարգացման եւ տեխնոլոգիական հարցերի մշտական հանձաժողովի փո...

15.10.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Կլիմայի մասին» օրենքի նախագծին
«Կլիմայի մասին»  օրենքի նախագիծը  կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներո...

15.10.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.10.2025
Նախաձեռնությամբ փոփոխություններ են իրականացվում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում
Նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիպոտեկային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: Սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով փոփոխությունները միտված ե...

15.10.2025
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի ներկայ...

15.10.2025
Քննարկվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները
Կադաստրի կոմիտեում տեւական ժամանակ է իրականացվում են թվայնացման աշխատանքներ: Քննարկումներ են եղել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինեն ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման: Այս մաս...

15.10.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.10.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am