Տպել
04.11.2025
Նախաձեռնություն` ուղղված աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումներին
1 / 8

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել է ոլորտում գործող կարգավորումը եւ համարել հակասահմանադրական: Խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ ՍԴ դատավորների` արհեստակցական կազմակերպության մասնակից դառնալու համար գործող բացարձակ արգելքին: Այդ արգելքն առաջարկվում է վերացնել:

«Արհեստակցական միությունների մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարեւորել է նախագիծը, նշել, որ Կառավարությունն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ակտիվ աշխատում են աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Դրան են ուղղված նաեւ հանձնաժողովում կազմակերպվող քննարկումները:

Քննարկվող օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտական օրվա առթիվ շնորհավորել է սոցիալական աշխատողներին:


04.11.2025
Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է մեր երկրում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա զարգացող հարաբերությունները, խոսել միջխորհ...

04.11.2025
Ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության հաջորդ տարվա ֆինանսական ցուցանիշները
2026 թվականին Շրջակա միջավայրի նախարարության 6 բյուջետային ծրագրերի շրջանակներում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 15.4 մլրդ դրամ, որը 813 մլն դրամով ավելի է 2025 թվականին հաստատված բյուջեից: 2026 թվականին նախատեսված գումարից մոտ 2.4 մլրդ դրամը միջազգային դրամաշնորհ...

04.11.2025
Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի 2026 թվականի բյուջետային հատկ...

04.11.2025
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ջրային օրենսգրքում եւ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 4-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ  քննարկման է ներկայ...

04.11.2025
Քննարկվել են 2026 թվականին հեռուստատեսության ոլորտին եւ սփյուռքի գծով ծրագրերին ուղղվելիք հատկացումները
2026 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կառույցն իրականացնում է մեկ ծրագիր, ուստի տրամադրվելիք ֆինանսական միջոցները բավարար կլինեն: Զեկուցողն անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք ընտրական գործընթացներում հանձնաժ...

04.11.2025
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

04.11.2025
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

04.11.2025
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կհատկացվի 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեից
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին շարունակվել են բյուջետային քննարկումները: Ներկայացվել են գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով ոլորտային հատկացումները: Հանրային հեռարձակո...

04.11.2025
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.11.2025
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:...