ՀՀ ջրային օրենսգրքում եւ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող
փոփոխությունները
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 4-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկ ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Առաջարկվում է փոփոխություն կատարել, որով տնտեսավարողը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ունենա եւ չբախվի ջրօգտագործման թույլտվությունը մերժելու խնդրին: Համատեղ քննարկումների արդյունքում այդ լրամշակումները կատարվել են: Ըստ այդմ՝ տնտեսավարողը կդիմի լիազոր մարմնին, կստանա համապատասխան ժամկետով ջրօգտագործման թույլտվություն, այն կկասեցվի նույն պահին այնքան ժամանակ մինչեւ տնտեսավարողը լիազոր մարմնին կներկայացնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացությունը (ոչ ուշ, քան մեկ տարի ժամկետով): Մեկ տարի անցնելուց հետո, եթե չներկայացվի փորձաքննության դրական եզրակացությունը, ապա տրված ջրօգտագործման թույլտվությունը կհամարվի առոչինչ:
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հիմնավորման՝ տնտեսավարողը մինչեւ ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը հնարավորություն կունենա նախագծային աշխատանքներ կատարելու համար դիմել եւ ստանալ ջրօգտագործման ժամանակավոր թույլտվություն (տեղեկանք) տվյալ տեղանքում օգտագործման ենթակա ջրի քանակի վերաբերյալ: Եվ միայն ՇՄԱԳ փորձաքննության ավարտից հետո այդ թույլտվությունն օրինական ուժ կստանա:
Սա կբացառի այն դեպքերը, երբ տնտեսավարողն անցնի ՇՄԱԳ փորձաքննությունը` ծախսելով ռեսուրսներ եւ ժամանակ, որից հետո պարզվի, որ այդ աշխատանքն անիմաստ էր, քանի որ օգտագործվող ջրի հնարավոր քանակը բավարար չէ նախագծի իրականացման համար:
Պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով փոփոխությունները նպաստում են համակարգի ճկունությանը եւ տնտեսավարողների համար հասկանալի կանոնների սահմանմանը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Թափոնների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի թափոնների ապօրինի հեռացման վայրերի շահագործումը, իսկ հեռացման վայրերը տնօրինողները, այդ թվում՝ համայնքի ղեկավարները, առավել հետեւողական կլինեն թափոնների հեռացման վայրերի պատշաճ շահագործման հարցում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Օրենքների նախագծերը ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Արուսյակ Ջուլհակյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է մեր երկրում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա զարգացող հարաբերությունները, խոսել միջխորհ...
Ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության հաջորդ տարվա ֆինանսական ցուցանիշները
2026 թվականին Շրջակա միջավայրի նախարարության 6 բյուջետային ծրագրերի շրջանակներում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 15.4 մլրդ դրամ, որը 813 մլն դրամով ավելի է 2025 թվականին հաստատված բյուջեից: 2026 թվականին նախատեսված գումարից մոտ 2.4 մլրդ դրամը միջազգային դրամաշնորհ...
Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 4-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի 2026 թվականի բյուջետային հատկ...
Քննարկվել են 2026 թվականին հեռուստատեսության ոլորտին եւ սփյուռքի գծով ծրագրերին ուղղվելիք հատկացումները
2026 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ կառույցն իրականացնում է մեկ ծրագիր, ուստի տրամադրվելիք ֆինանսական միջոցները բավարար կլինեն: Զեկուցողն անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք ընտրական գործընթացներում հանձնաժ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նախաձեռնություն` ուղղված աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումներին
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել է ոլորտում գործող կարգավորումը եւ համարել հակասահմանադրական: Խոսքը վերա...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կհատկացվի 420 մլրդ 224 մլն դրամ, որը 57 մլրդ 560 մլն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեից
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին շարունակվել են բյուջետային քննարկումները: Ներկայացվել են գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով ոլորտային հատկացումները: Հանրային հեռարձակո...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:...