ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է մեր երկրում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի հետ:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա զարգացող հարաբերությունները, խոսել միջխորհրդարանական սերտ համագործակցությունից՝ կարեւորելով բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արուսյակ Ջուլհակյանին՝ բարեկամական խմբի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: Անդրիուս Պուլոկասը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխգործակցության խորացումը:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացին: Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ հայկական կողմը հանձնառու է իրականացնել ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրից բխող բարեփոխումները:
Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կարեւորել Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը:




