National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.11.2025
Քննարկվել է պատշաճ ծանուցման ապահովման հնարավորություն ընձեռող նախաձեռնությունը
1 / 10

Ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ: Եթե անձն այդ մեխանիզմի բոլոր փուլերով ծանուցվի, ապա համարվելու է պատշաճ ծանուցված: Կարեւոր քայլ է կատարվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ծանուցումների հարցը կարգավորելու տեսանկյունից:

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման: Ծանուցումն այդ հարթակում տեղադրվելու է, եւ եթե անձն այդ հարթակ մուտք գործի, համարվելու է ծանուցված: Անձը կարող է նաեւ տրամադրել հավելյալ կապի միջոցներ՝ անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով հավելյալ կտեղեկացվի իր հարթակում ծանուցում տեղադրելու մասին: Եթե հարթակում տեղադրվելուց հետո երեք օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակն ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որեւէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին ու փոստային ծրարավորվում եւ ուղարկում է անձի հաշվառման հասցեով: Եթե այս եղանակով ուղարկվելուց հետո 7 օրվա դրությամբ արձանագրվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am հարթակում, իրականացվում է հրապարակային ծանուցում, որից հետո 7-րդ օրն անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով կարող են ծանուցումներ ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, եւ այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրն անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից՝ անձը մուտք է գործե՞լ այդ հարթակ, թե՝ ոչ: Այսինքն՝ տվյալ դեպքում այլեւս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով եւ azdarar.am հարթակով ծանուցում:

Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պարագայում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը: Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները գրեթե ամենօրյա ռեժիմով մուտք են գործում: Կազմակերպություններն աշխատելու համար մտնելու են հարթակ եւ տեսնելու են իրենց ծանուցումներն էլեկտրոնային ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաեւ այլ մարմիններից:

Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են: ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում ծանուցումը տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից, եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է azdarar.am կայքում: Տեղադրելուց հետո 5-րդ օրը վերջիններս համարվելու են պատշաճ ծանուցված:

Ծանուցումների տեղադրման կարգը եւ տեխնիկական այլ մանրամասներ սահմանվելու են Կառավարության որոշմամբ:

Անձանց կողմից համակարգ մուտք գործելը կամ ծանուցումը կարդալն արձանագրվելու է համակարգի կողմից: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում: Այս դեպքում մասնավոր սուբյեկտների համար նախատեսվում է պետական տուրքի սահմանում՝ այդ հարթակի միջոցով ծանուցումների իրականացման համար:

Օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի մեկից:

Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձել են ծանուցման ընթացակարգերի հասանելիությանը, անձի խիստ նույնականացման համակարգին, անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը, բարեխիղճ ծանուցվողների իրավունքների պաշտպանությանը եւ այլ խնդիրների: Կարեւորվել է այս փոփոխությունների վերաբերյալ իրազեկման արշավի կազմակերպումը: Նախարարը պարզաբանել է, որ թղթային ծանուցման տարբերակը պահպանվել է: Թվային ծանուցումն ինչպես պետական մարմինների, այնպես էլ ծանուցվող քաղաքացիների համար լինելու է անվճար: Վճարովի լինելու է միայն այն քաղաքացիների համար, որոնք կցանկանան ինչ-որ մեկին ծանուցել: Այդպես վճարովի է նաեւ փոստային առաքման միջոցով ծանուցման իրականացումը:

Քվեարկության արդյունքում հարցը ստացել է բացասական եզրակացություն:


05.11.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակները «Քաղաքացիական պայմանա...

05.11.2025
Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» գործող օրենքը սահմանում է, թե ովքեր են հավերժացման ենթակա: Սահմանվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերը: Դրանց շարքում է նաեւ հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումը, ի...

05.11.2025
Լրացումներ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
Նախագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա սահմանել Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ: Այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը: ««Միջազգային իրավական ...

05.11.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի ...

05.11.2025
Նախաձեռնությամբ սահմանվում է բողոքների քննության գրավոր ընթացակարգ
Քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննությունն իրականացվում է Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստերի եւ հետազոտված ապացույցների հիման վրա: Օրենսգրքով վարույթի մասնակիցներին նաեւ հնարավորություն է տրվում վերաքննության շրջանակում ներկայացնել ապացույցները հետազոտելու միջնորդություն, ընդ որու...

05.11.2025
Հանձնաժողովում քննարկվել է «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
2026 թվականին ՀՆԱ-ն կհասնի 11 տրլն 934 մլրդ դրամի: Տնտեսական աճը կլինի 5,4 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 973 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկային քաղաքականության միջոցառումնե...

05.11.2025
Գործադիրը նպատակ ունի նվազեցնել ՀՀ սահմանի անցման կետերում առաջացող կուտակումները
Նախագծի նպատակը պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումը եւ որոշակի դեպքերում ճանապարհային հարկի արտոնությունների սահմանումն է. ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքու...

05.11.2025
Քննարկվել են 2026 թ. Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեներին ուղղվելիք հատկացումները
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 516 մլն 898 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ ավելի է 53 մլն 126 հազար դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: ՀՀ քննչական կոմիտեին գալիք տարի կտրամադրվի 19 մլրդ 205 մ...

05.11.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.11.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

05.11.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.11.2025
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am