2026 թվականին ՀՆԱ-ն կհասնի 11 տրլն 934 մլրդ դրամի: Տնտեսական աճը կլինի 5,4 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 973 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում, ակնկալվում է բարելավել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,4 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփ ներկայացնելով 2026 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշներն ու իրականացվելիք կարեւոր միջոցառումները:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 628 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 924 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 704 մլրդ դրամ. համախառն ներքին արդյունքում այն կկազմի 5,9 տոկոս: Ըստ այդմ, ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 30,4 տոկոսը՝ նվազելով 2025 թվականի սպասվող գումարից 0,8 տոկոսային կետով: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ:
«ՀՀ այցեքարտը դարձել է մակրոկայունությունը: Բյուջեի դեֆիցիտը նախընտրական տարում 5,5-ից մինչեւ 4,5 տոկոս իջեցնելը շատ կարեւոր ազդակ է բոլոր հնարավոր գործընկերների ու ներդրողների համար: Մենք ունենք բարձր տնտեսական աճ, ցածր գնաճ»,- ասել է Մարտին Գալստյանը:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակները «Քաղաքացիական պայմանա...
Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» գործող օրենքը սահմանում է, թե ովքեր են հավերժացման ենթակա: Սահմանվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերը: Դրանց շարքում է նաեւ հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումը, ի...
Լրացումներ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում
Նախագծով առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կկարողանա սահմանել Եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ: Այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը: ««Միջազգային իրավական ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը քննարկման է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի ...
Նախաձեռնությամբ սահմանվում է բողոքների քննության գրավոր ընթացակարգ
Քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննությունն իրականացվում է Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստերի եւ հետազոտված ապացույցների հիման վրա: Օրենսգրքով վարույթի մասնակիցներին նաեւ հնարավորություն է տրվում վերաքննության շրջանակում ներկայացնել ապացույցները հետազոտելու միջնորդություն, ընդ որու...
Քննարկվել է պատշաճ ծանուցման ապահովման հնարավորություն ընձեռող նախաձեռնությունը
Ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ: Եթե անձն այդ մեխանիզմի բոլոր փուլերով ծանուցվի, ապա համարվելու է պատշաճ ծանուցված: Կարեւոր քայլ է կատարվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ծանուցումների հարցը կարգավորելու տեսանկյունից: «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասի...
Գործադիրը նպատակ ունի նվազեցնել ՀՀ սահմանի անցման կետերում առաջացող կուտակումները
Նախագծի նպատակը պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակ հարկերի ու վճարների գանձման արդյունքում առաջացող կուտակումների նվազեցումը եւ որոշակի դեպքերում ճանապարհային հարկի արտոնությունների սահմանումն է. ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքու...
Քննարկվել են 2026 թ. Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեներին ուղղվելիք հատկացումները
2026 թվականի պետական բյուջեի նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 516 մլն 898 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ ավելի է 53 մլն 126 հազար դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: ՀՀ քննչական կոմիտեին գալիք տարի կտրամադրվի 19 մլրդ 205 մ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...