National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.11.2025
Մետաղական ամրանների մասով ներմուծման համար նախատեսված տուրքը 29.000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 45.000
1 / 8

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկում պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Նարեկ Ղահրամանյանը: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հեղինակներն առաջարկում են  «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով:

Հիմնական զեկուցող Նարեկ Ղահրամանյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքին: Այս պահին ներկրման տուրքը 29.000 դրամ է: Իրանա-իսրայելական հակամարտությունից հետո պայմանավորված իրանական արժույթի անկմամբ՝ իրանական շուկայում կտրուկ նվազել են ամրանների գները (մոտ 35 հազ. դրամով մեկ տոննայի համար): Այդ պատճառով անհավասար պայմաններ են ստեղծվել ներկրողների եւ տեղում արտադրողների համար:

Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նշել է, որ Կառավարության քաղաքականության արդյունքում վերջին տարիներին ՀՀ-ում սեւ մետալուրգիայի ոլորտում ստեղծվել է մի քանի ձեռնարկություն, որոնիցից առնվազն 3-ը զբաղվում է նաեւ ամրանների արտադրությամբ եւ եւս մի քանիսը՝ մինչամրանային պատրաստուկների: Փոխնախարարը ներկայացրել է իրենց գերատեսչության հաշվարկը, որը պայմանավորված է ոչ թե հարեւան երկրի արժույթի արժեզրկմամբ, այլեւ մրցակցության վրա ազդող դեմպինգային գործոններով: Հաշվարկի արդյունքում ստացվել է 45.000 դրամի սահմանում: «Մեր հաշվարկներում չենք ներառել հարեւան երկրում արժույթի արժեզրկումը, քանի որ դա փոփոխական իրողություն է եւ կարող է որոշ ժամանակ անց փոխվել: Դրա համար դեմպինգային գործոններով ենք առաջնորդվել ու փորձել հավասար մրցակցային դաշտ ստեղծել թե՛ ներմուծողների, թե՛ արտադրողների համար»,- նշել է Էդգար Զաքարյանը:

Հարցուպատասխանի ու ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել սպառողի շահերի իրավունքների պաշտպանությանը, գնաճային հնարավոր տատանումներին, բյուջեի մուտքերի ավելացման ռիսկերին, ոլորտի պետական աջակցությանը եւ այլ հարցերի: Նշվել է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով 24.000 տոննայի լիցենզիա տրվել է:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանի պնդմամբ տեղական արտադրողի համար երկարաժամկետ զարգացման հնարավորություններ պետք է ստեղծվեն, այդ թվում՝ տարածաշրջանային շուկայում, որ անընդհատ հարկը բարձրացնելու կամ իջեցնելու անհրաժեշտություն չլինի:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ կարգավորումը վերաբերում է երկար արտադրական ու տնտեսական շղթաներին: Այս ճանապարհով գնալու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի փաստացի իրողությունները եւ արտադրողների իրական մտահոգությունները: Նշվել է, որ առաջարկը 55-60 հազար դրամի սահմաններում է եղել եւ քննարկումների արդյունքում մեկ կիլոգրամի համար չափը սահմանվել է 45 դրամ: Ընդգծելով, որ տեղական արտադրողին պաշտպանելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաբկեն Թունյանը կարեւորել է օր առաջ այս կարգավորումների ընդունումը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակումների արդյունքում պետական տուրքը բազային տուրքի 55-ապատիկի փոխարեն կառաջարկվի սահմանել 45-ապատիկ:

Քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


07.11.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության պատվիրակությունը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Խորվաթիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի գլխավորած պատվ...

07.11.2025
Հայաստանը կարեւորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահ դոկտոր Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ բար...

07.11.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am