Տպել
07.11.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության պատվիրակությունը
1 / 9

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Խորվաթիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը կարեւորել է Հայաստան-Խորվաթիա միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ մի շարք ոլորտներում առկա է գործակցության զարգացման մեծ ներուժ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններին, ինչպես նաեւ մուտքի վիզաների ազատականացման գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը նշել է, որ իրենց այցի նպատակն է զարգացնել եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանի հետ գործակցությունը: Դիվանագետը  բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում մեր երկրի ձեռքբերումները՝ հատկապես հարեւանների հետ հարաբերություների կարգավորման առումով:

Հյուրերը ներկայացրել են Եվրոպական միությանն անդամակցության ընթացքում եւ դրանից հետո Խորվաթիայի կառավարության եւ այլ ինստիտուտների կառուցվածքի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել այլ ձեւաչափերով եւս իրականացնել փորձի փոխանակում:
 


07.11.2025
Հայաստանը կարեւորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի Խորհրդակցական խորհրդի նախագահ դոկտոր Աբդուլլա Բելհայֆ Ալ Նուաիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄԷ-ի հետ երկկողմ բար...

07.11.2025
Մետաղական ամրանների մասով ներմուծման համար նախատեսված տուրքը 29.000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 45.000
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկում պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Նարեկ Ղահրամանյանը: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հեղինակներն առաջարկում են  «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամ...

07.11.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...