National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.12.2025
Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով
1 / 4

Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա: Այս մասին դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ:

Պաշտպանության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով օրենքի հետադարձ ուժ չունենալուն, 18-ամսյա ծառայության ընթացքում նախատեսվող արձակուրդի օրերին վերաբերող հարցերին: Նա խոսել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, զինվորական ծառայության գրավչությունն ավելացնելուն ուղղված քայլերի մասին:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովում բովանդակային քննարկում է եղել նախագծի վերաբերյալ եւ որոշմանը հանգել են բանակում բարեփոխումների իրականացման համատեքստում: Տեղեկացնելով, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Նախագծի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները՝ կարեւորելով զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերը, համակարգում իրականացվող բարեփոխումները, անդրադառնալով առկա խնդիրներին:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր դիտարկումները  «պաշտպանունակ բանակ» հասկացության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ բանակում կատարվող բարեփոխումներն իրականացվում են խաղաղության շնորհիվ, որն անկասելի է դարձնելու ՀՀ զարգացումը:

Եզրափակիչ ելույթներում Անդրանիկ Քոչարյանն ու Սուրեն Պապիկյանն անդրադարձել են ելույթներում բարձրացված հարցերին, դիտարկումներին:


04.12.2025
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00:   ...

04.12.2025
Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը
Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված հ...

04.12.2025
ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»...

04.12.2025
Քննարկվել է օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացմանն առնչվող նախաձեռնությունը
Օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի վարչարարության թվայնացման նպատակով Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարում «Օտարերկրացիների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ 2022 թվականից մ...

04.12.2025
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային տվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am