National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
10.12.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
1 / 10

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը եւ Նարեկ Բաբայանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Երկկողմ կապերի սերտացման հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է դեսպանի արգասաբեր աշխատանքը:

Բարեկամական խմբի անդամները խոսել են տարածաշրջանային զարգացումներից, անդրադարձել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրմանը: Կարեւորվել է մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծումը, Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց անհապաղ ազատ արձակումը:

Կողմերը համակարծիք են եղել, որ մասնավորապես՝ տնտեսական, պաշտպանության, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունից, կարեւորել հաճախակի փոխայցերը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Նիլակշի Սահա Սինհան ընդգծել է. «Հնդկաստանը ցանկանում է տեսնել Հայաստանն ուժեղ, իսկ տարածաշրջանը՝ խաղաղ»:


10.12.2025
Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ. Սիսակ Գաբրիելյան
Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ՀՀ-ում Իռլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Բենն...

10.12.2025
Ազգային ժողովում ներկայացվել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը
2024 թվականի նոյեմբերին ՀՀ հանրային կառավարման համակարգի համապարփակ գնահատման գործընթացի մեկնարկից մեկ տարի անց` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Կառավարությունն ու ՍԻԳՄԱ ծրագիրը համատեղ խորհրդաժողով կազմակերպեցին՝ գնահատման արդյունքները ներկայացնելու եւ մասնագիտական քննարկում անցկացնելու նպատակով: Դրանք, վստահ ...

10.12.2025
Ալեն Սիմոնյանի ելույթը «Էթիկական չափորոշիչներն իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: ...

10.12.2025
Դեկտեմբերի 10՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով»: Այս նախադասությունն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածում: 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է հռչակագիրը, իսկ 1950 թվականին՝ առաջարկել դեկտեմբերի 10-ը նշե...

10.12.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացման...

10.12.2025
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2025 թվականի դեկտեմբերի 10-ից 24-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am