National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
10.12.2025
Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ. Սիսակ Գաբրիելյան
1 / 6

Հայաստանը հանձնառու է զարգացնելու եւ խորացնելու հարաբերություններն Իռլանդիայի հետ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ՀՀ-ում Իռլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Բեննոնի հետ հանդիպման ընթացքում (նստավայրը՝ Բուլղարիա):

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Իռլանդիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը:

Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ վերջերս է այցելել Իռլանդիա եւ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջոն Բրեյդիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղություններին ու նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Նա տեղեկացրել է, որ Իռլանդիա-Հայաստան բարեկամական խմբի այցը Հայաստան նախատեսվում է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո գործընթացն առավել ակտիվ շարունակություն կունենա: Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ կրթության ոլորտում Հայաստանի եւ Իռլանդիայի  համագործակցության հետագա զարգացումը կարեւոր նախադրյալներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ փորձի փոխանակման համար:

Նրա դիտարկմամբ երկու երկրների հարաբերությունների սերտացմանը կարող է զգալիորեն նպաստել նաեւ Իռլանդիայից Հայաստան ուղիղ չվերթների բացման հնարավորությունը:

Մերի Գալստյանը եւս կարեւորել է Հայաստան-Իռլանդիա հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով խորհրդարանական փոխհամագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:  Նա նաեւ կարեւորել է Իռլանդիայի հետ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում, խոսել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքի, իրականացվող աշխատանքների մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քեթրին Բեննոնը նշել է, որ երկու երկրների խորհրդարանական գործընկերների այցը կբացի նոր հնարավորություններ՝ խորացնելու երկկողմ կապերը, հատկապես՝ խորհրդարանական հարթակում, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը:

Քննարկվել են Իռլանդիայի հետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը, վիզաների ազատականացման գործընթացին:

 


10.12.2025
Ազգային ժողովում ներկայացվել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցը
2024 թվականի նոյեմբերին ՀՀ հանրային կառավարման համակարգի համապարփակ գնահատման գործընթացի մեկնարկից մեկ տարի անց` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Կառավարությունն ու ՍԻԳՄԱ ծրագիրը համատեղ խորհրդաժողով կազմակերպեցին՝ գնահատման արդյունքները ներկայացնելու եւ մասնագիտական քննարկում անցկացնելու նպատակով: Դրանք, վստահ ...

10.12.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Արթուր Խաչատրյա...

10.12.2025
Ալեն Սիմոնյանի ելույթը «Էթիկական չափորոշիչներն իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: ...

10.12.2025
Դեկտեմբերի 10՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր
«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով»: Այս նախադասությունն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածում: 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է հռչակագիրը, իսկ 1950 թվականին՝ առաջարկել դեկտեմբերի 10-ը նշե...

10.12.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացման...

10.12.2025
ՀՀ ԱԺ աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
ՀՀ ԱԺ աշխատակազմը 2025 թվականի դեկտեմբերի 10-ից 24-ը ներառյալ կիրականացնի ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 5-րդ կետի համաձայն` լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am