National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.12.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները
1 / 10

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հասմիկ Հակոբյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Բենիլյուքսի երկրների Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է Բենիլյուքսի երկրների՝ Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների եւ Բելգիայի հետ խորացող հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, խոսել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից՝ այդ գործընթացում կարեւորելով նաեւ Բենիլյուքսի երկրների ակտիվ ներգրավվածությունը:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գարգացումներին, մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացից:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:


11.12.2025
Հերիքնազ Տիգրանյանն ընդունել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյուկ Տրիանգլին եւ կազմակերպության գործադիր քարտուղար Անտոն Լեպիկին: Հյուրերին ուղեկցում էին ՀՀ արհմիությունների կոնֆեդերա...

11.12.2025
Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ  2025 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին,  ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am