National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.12.2025
Հերիքնազ Տիգրանյանն ընդունել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին
1 / 2

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյուկ Տրիանգլին եւ կազմակերպության գործադիր քարտուղար Անտոն Լեպիկին: Հյուրերին ուղեկցում էին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը  եւ կազմակերպության նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Հայաստանում արհմիությունների ուժեղացմանը, ոլորտային օրենսդրության բարեփոխմանը, աշխատավորների համար առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանը, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական աշխատանքներին:

Հյուրերը, մասնավորապես, կարեւորել են Հայաստանի կողմից ԱՄԿ թիվ 190 կոնվենցիայի վավերացումը՝ ընդգծելով դրա դրույթների  կիրարկումը, որը կդառնա գործիքակազմ՝ աշխատավայրերում ապահովելով հատկապես կանանց անվտանգությունը ոտնձգություններից եւ բռնություններից:

Անդրադարձ է եղել նաեւ  ոլորտային այլ կոնվեցիաների, որոնք վերաբերում էին աշխատավորների ազատություններին, նրանց կողմից գործադուլներ անելու իրավունքներին, այդ ուղղությամբ Հայաստանի ազգային օրենսդրության բարեփոխման ուղղությամբ իրականացվող գործողություններին:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է ոլորտում  իրականացված եւ ընթացող աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ երկար ժամանակ է, ինչ աշխատանքներ են ընթանում՝ բարեփոխելու «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքը: Փոփոխությունների նպատակն աշխատավորների իրավունքների պաշտպանության համար ուժեղ եւ հզոր գործիք ունենալն է:

Այս համատեքստում Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է գործատուից ֆինանսապես անկախ արհմիություն ունենալու կարեւորությունը:

Զրուցակիցները կարեւորել են  համագործակցության շարունակականությունը:


11.12.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հասմիկ Հակոբյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Բենիլյուքսի երկրների Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Սարգիս Խան...

11.12.2025
Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ  2025 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին,  ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am