National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.12.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.12.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին
1 / 8

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են   բովանդակային եւ խմբագրական որոշ փոփոխություններ:

Առաջարկներ ներկայացրել են պատգամավորները եւ Կառավարությունը: Ընդունվել են ոչ բոլոր առաջարկները:

Մասնավորապես, փոփոխվել է  օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ` ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի ստորագրվելուց հետո` հաջորդ օրը:

Նշվել է, որ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիս կդիտարկվի  նոյեմբերը, քանի որ դեկտեմբերն աշխատավարձերի եւ պարգեւավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է:

Նախարարի խոսքով փաթեթները կակտիվանան  հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչեւ հունվարի 20-ը:

Նախագծի հիմնական կարգավորումները` այստեղ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Օրենսդրական փաթեթը կքննարկվի դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում:


12.12.2025
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

12.12.2025
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` ժամը 14:30-ին, 314 դահլիճում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am