ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2026 թվականի հուլիսի 1-ը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենսդրական փաթեթին:




