National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2026

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.06.2026
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2025 թ. պետական բյուջեի կատարողականը
1 / 1

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2025 թվականի բյուջեի կատարողականը:

Հաշվետու տարում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,072,937,000 դրամ:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ: Հաշվետու տարում Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին հատկացվել է 545,516,300 դրամ, ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 7,603,028,300 դրամ, ծախսը` 7,484,585,800 դրամ: Բյուջեն կատարվել է 98,4 տոկոսով, եւ ճշտված բյուջեի ու կատարված  ծախսի միջեւ շեղումը կազմել է 118,442,500 դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե:

2024 թվականի համեմատ՝ ՀՀ ԱԺ ծախսերն ավելացել են 326,500,000 դրամով կամ  4,6 տոկոսով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը մանրամասնել է Ազգային ժողովի կողմից իրականացված միջոցառումները: «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 6 մլրդ 705 մլն դրամ, ծախսը՝ 6 մլրդ 685 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99,7 տոկոսով: Ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 մլն 700 հազար դրամ:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 1 մլն 309 հազար դրամ, ծախսը՝ 987,000  դրամ: Վերապատրաստվել է 31 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 75,4 տոկոսով:

«ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման» համար նախատեսվել է 151 մլն 249 հազար դրամ, ծախսը կազմել է 145 մլն 288 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 96,1 տոկոսով: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,961,000 դրամ:

Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում անցկացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը 60 աշակերտների համար, նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերների հետ իրականացվել է դրամաշնորհային ծրագիր 120 մլն դրամի շրջանակում:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 134 մլն 980 հազար դրամ, ծախսը՝ 134 մլն 980 հազար դրամ, բյուջեն կատարվել է 99,9 տոկոսով:

«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 505,308,700 դրամ, իսկ ծախսը՝ 456,082,000 դրամ: Միջոցառման  կատարողականը կազմել է 90,3 տոկոս: Շեղումը պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներով:

«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման հաստատված բյուջեով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 78,810,000 դրամ, ծախսը կազմել է 61,900 հազար դրամ, բյուջեն կատարվել է 78,5 տոկոսով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 16 մլն 900 հազար դրամ:

«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 26,324,000 դրամ: Նշված  միջոցառման շրջանակում  նախատեսվում էր մարդատար վերելակի կառուցում: Կապալառու կազմակերպության կողմից սահմանված ժամկետում աշխատանքները չեն իրականացվել, եւ գումարն աբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե: